Հեղինակավոր Los Angeles Times-ի՝ Հայաստանի մասին հատուկ հրապարակման շրջանակներում ներկայացվել են երկրի զարգացման կարևոր ուղղությունները, ներդրումային միջավայրը և այն նախագծերը, որոնք ձևավորում են Հայաստանի ապագան։ Հրապարակման մեջ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև Amanoo բնակելի թաղամասին, որտեղ ներկայացված է Khakhamyan Heritage-ի հիմնադիր Ավետիս Խախամյանի հարցազրույցը։ Նա խոսում է ընկերության նախագծի՝ Amanoo-ի ստեղծման գաղափարի, բնությունից ոգեշնչված ճարտարապետության, […]
Յուրաքանչյուր ճարտարապետական գաղափար սկսվում է երևակայությունից։ Երբ այդ գաղափարը դուրս է գալիս գծագրերից և վերածվում է պատմության, այն կարող է արտահայտվել նաև արվեստի լեզվով։ Amanoo Fantasy World ստեղծագործությունն այդ պատմության գեղարվեստական մեկնաբանությունն է։ Այն հեղինակել է Amanoo-ի Graphic Art Designer Ռևմալ Եդիգարովը՝ համադրելով մատիտի, գրաֆիկայի և ակրիլի տեխնիկաները՝ ճապոնական արվեստից ոգեշնչված արտահայտչամիջոցներով։ Աշխատանքը պատկերում է […]
Տասը տարվա ստեղծագործական աշխատանքի արդյունքում, որի վերջին երեք տարիները նշանավորվեցին ինտենսիվ շինարարությամբ, Amanoo բնակելի թաղամասը պաշտոնապես նշեց իր առաջին նախագծի՝ Ivy-ի բացումը։ Բացման օրը Amanoo-ի հետ էին այս պատմության անբաժան մասը կազմող մարդիկ՝ բնակիչները, գործընկերներն ու մտերիմները, ովքեր հավատացին գաղափարին և անցան այս ճանապարհը մեզ հետ միասին։ Ivy-ի բացումն ուղեկցվեց մշակութային ծրագրով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական […]
Amanoo-ն առանձնանում է իր նոսր բնակեցման սկզբունքով, բիոմիմետիկ ճարտարապետությամբ և 75% կանաչապատման բարձր ցուցանիշով։ Տեղակայված լինելով Նորքի այգիների բարձունքում՝ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքի համայնապատկերը՝ ստեղծելով անզուգական փորձառություն օրվա յուրաքանչյուր պահին։ Հենց այս գեղեցիկ երեկոների անբաժանելի մասն են դարձել ընթրիքները Amanoo-ի մայրամուտի ներքո։ Երեկույքները միավորում են հյուրերին Amanoo-ի՝ մնայուն արժեքի ստեղծման, բնության հետ […]
Տարիների ընթացքում Amanoo-ն ներկայացրել է ոչ միայն իր նախագծերը, այլև բնության, ճարտարապետության և մնայուն արժեքի վրա հիմնված իր տեսլականը։ Յուրաքանչյուր նախագիծ ունի իր պատմությունը, որը ժամանակի ընթացքում բացահայտվում է նոր շերտերով։ Amanoo-ի համար այդ պատմությունը ձևավորվել է ոչ միայն շինհրապարակում, այլև այն հարթակներում, որտեղ հնարավոր է եղել կիսվել նախագծի գաղափարով, ճարտարապետությամբ և ապագայի տեսլականով։ Առաջին […]
2025 թվականին Khakhamyan Heritage-ը հանդես եկավ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի աջակից՝ ևս մեկ անգամ ընդգծելով այն արժեքները, որոնց շուրջ ձևավորվում է Khakhamyan Heritage-ի գործունեությունը։ Ընկերության համար Amanoo-ն արվեստի և մշակութային մտածողության արտահայտում է։ Բնությունից ոգեշնչված ճարտարապետությունը, յուրահատուկ նախագծերը և վարպետության գերազանցությունը միավորվում են՝ ձևավորելով արվեստով, բնությամբ և համայնքային փորձառություններով լի միջավայր։ Աջակցությունը նման […]
Amanoo-ում կյանքի որակը ձևավորվում է ճարտարապետության, բնության և մարդու առօրյա կարիքների ներդաշնակ համադրությամբ։ Նախագիծը ստեղծվել է երկարաժամկետ տեսլականով՝ պահպանելով տարածքի բնական առանձնահատկությունները և ձևավորելով միջավայր, որտեղ առաջնային են բնակչի հարմարավետությունը, հանգիստը և բնության հետ ներդաշնակ կապը։ Թաղամասի ընդհանուր օգտագործման տարածքները նույն գաղափարի շարունակությունն են։ Վազքուղիները, յոգայի գոտիները, զբոսանքի արահետներն ու բացօթյա հանգստի տարածքները նախագծված են […]
Amanoo-ում երկարաժամկետ որակը սկսվում է դեռևս անտեսանելի շերտերից։ Ճարտարապետության իրական որակը հաճախ թաքնված է այն լուծումների մեջ, որոնք տարիների ընթացքում որոշում են շենքի հուսալիությունն ու բնակության հարմարավետությունը։ Amanoo-ում ինժեներական համակարգերը նախագծվում են նույն պատասխանատվությամբ, ինչ արտաքին ճարտարապետությունը։ Այդ պատճառով նախագծում կիրառվում են լուծումներ, որոնք նպաստում են շենքերի էներգաարդյունավետությանը, պաշտպանությանը և երկարակեցությանը։ Այս մոտեցման շրջանակում Amanoo-ում […]
Amanoo-ում յուրաքանչյուր ընտրություն ծառայում է մեկ գաղափարի՝ ստեղծել մնայուն արժեք՝ հիմնված բարձրակարգ որակական չափանիշների վրա։ Այն սկսվում է որոշումներից, որոնք հաճախ մնում են անտեսանելի։ Amanoo-ում ճարտարապետությունը ձևավորվում է ոչ միայն գաղափարով, այլև այն համակարգերով, նյութերով և վարպետությամբ, որոնք ապահովում են դրա որակը տարիների ընթացքում։ Այդ պատճառով յուրաքանչյուր տեխնիկական լուծում ընտրվում է նույն ուշադրությամբ, ինչ նախագծի […]
Amanoo-ն հյուրընկալեց Cigar փակ բիզնես ակումբի անդամներին և նրանց հյուրերին՝ կազմակերպելով բացառիկ երեկո, որի առանցքում էին ծանոթությունը բնակելի թաղամասին, մասնագիտական շփումն ու ընդհանուր արժեքների շուրջ ձևավորված միջավայրը։ Երեկոյի շրջանակում հյուրերը մասնակցեցին Amanoo-ի շրջայցին՝ ծանոթանալով թաղամասի ճարտարապետական գաղափարին, բնությունից ոգեշնչված նախագծային լուծումներին և այն սկզբունքներին, որոնց հիման վրա ձևավորվում է Amanoo-ի միջավայրը։ Շրջայցին հաջորդեց երեկոն՝ հյուրասիրության […]