Հեղինակավոր Los Angeles Times-ի՝ Հայաստանի մասին հատուկ հրապարակման շրջանակներում ներկայացվել են երկրի զարգացման կարևոր ուղղությունները, ներդրումային միջավայրը և այն նախագծերը, որոնք ձևավորում են Հայաստանի ապագան։
Հրապարակման մեջ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև Amanoo բնակելի թաղամասին, որտեղ ներկայացված է Khakhamyan Heritage-ի հիմնադիր Ավետիս Խախամյանի հարցազրույցը։ Նա խոսում է ընկերության նախագծի՝ Amanoo-ի ստեղծման գաղափարի, բնությունից ոգեշնչված ճարտարապետության, պատասխանատու կառուցապատման և ժամանակի ընթացքում արժեք պահպանող միջավայրեր ձևավորելու տեսլականի մասին։
Հոդվածն անդրադառնում է Amanoo-ի նախագծման սկզբունքներին, նոսր բնակեցման գաղափարին, բնության և ճարտարապետության ներդաշնակության կարևորությանը, ինչպես նաև հիմնադրի՝ քաղաքում պատմական ժամանակաշրջանների ընդգծված լինելու կարևորության մասին պնդմանը, որտեղ պատմական կենտրոնն առանձնանում է որպես Հայաստանի անցյալ, իսկ Amanoo-ն՝ ընդգծում ապագան։
Միջազգային հեղինակավոր L.A. Times-ում նման ներկայացվածությունը կարևոր հնարավորություն է հայկական ճարտարապետական եզակի նախագիծը ներկայացնելու համաշխարհային լսարանին և խոսելու այն արժեքների մասին, որոնց շուրջ ձևավորվում է Amanoo-ն։
Ամբողջական հրապարակումը կարող եք ընթերցել այստեղ՝


