LG-ի պաշտոնական պատվիրակությունը՝ Amanoo-ում

Amanoo-ն հյուրընկալել է LG-ի պաշտոնական պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանում LG-ի պաշտոնական ներկայացուցիչ Vega ընկերության ներկայացուցչին։

Որպես Հայաստանի առաջատար և նորարարական բնակելի նախագծերից մեկը՝ Amanoo-ն ընտրվել էր որպես պաշտոնական այցի վայր՝ հայտնվելով միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։

Այցի ընթացքում քննարկվել են Sarin նախագծում LG-ի ժամանակակից հովացման համակարգերի հնարավոր ներդրման և հետագա համագործակցության հեռանկարները։ Քննարկումները միտված էին ուսումնասիրելու այն տեխնոլոգիական լուծումները, որոնք կարող են նպաստել բնակելի միջավայրի հարմարավետությանը և որակի բարձրացմանը։

Amanoo-ում ժամանակակից ճարտարապետությունը համադրվում է առաջատար ինժեներական և տեխնոլոգիական լուծումների հետ, ինչի արդյունքում ընկերությունը շարունակաբար ուսումնասիրում և ներգրավում է միջազգային փորձն ու նորարարական տեխնոլոգիաները՝ ստեղծելու բարձրորակ, երկարաժամկետ արժեք ունեցող բնակելի միջավայր։

Նման այցերը ևս մեկ անգամ ընդգծում են Amanoo-ի նկատմամբ միջազգային գործընկերների հետաքրքրությունը և հաստատում ընկերության միտումը՝ իր նախագծերում ներդնելու համաշխարհային լավագույն փորձն ու լուծումները՝ ապահովելով ապագա բնակիչների առավելագույն հարմարավետությունն ու կյանքի բարձր որակը։

Related Blogs