2025 թվականին Khakhamyan Heritage-ը հանդես եկավ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի աջակից՝ ևս մեկ անգամ ընդգծելով այն արժեքները, որոնց շուրջ ձևավորվում է Khakhamyan Heritage-ի գործունեությունը։
Ընկերության համար Amanoo-ն արվեստի և մշակութային մտածողության արտահայտում է։ Բնությունից ոգեշնչված ճարտարապետությունը, յուրահատուկ նախագծերը և վարպետության գերազանցությունը միավորվում են՝ ձևավորելով արվեստով, բնությամբ և համայնքային փորձառություններով լի միջավայր։
Աջակցությունը նման մշակութային նախաձեռնություններին Khakhamyan Heritage-ի երկարաժամկետ տեսլականի կարևոր մասն է։ Այս համագործակցությունն արտացոլում է ընկերության համոզմունքն առ այն, որ արվեստն ու մշակույթը որակյալ ապրելակերպի անբաժանելի մասն են։


