Տարիների ընթացքում Amanoo-ն ներկայացրել է ոչ միայն իր նախագծերը, այլև բնության, ճարտարապետության և մնայուն արժեքի վրա հիմնված իր տեսլականը։
Յուրաքանչյուր նախագիծ ունի իր պատմությունը, որը ժամանակի ընթացքում բացահայտվում է նոր շերտերով։ Amanoo-ի համար այդ պատմությունը ձևավորվել է ոչ միայն շինհրապարակում, այլև այն հարթակներում, որտեղ հնարավոր է եղել կիսվել նախագծի գաղափարով, ճարտարապետությամբ և ապագայի տեսլականով։
Առաջին ներկայացումը
2022 թվականին TOON EXPO տարածաշրջանում անշարժ գույքի ու կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսում Khakhamyan Heritage-ը հանդես եկավ որպես ցուցահանդեսի հովանավոր և հենց այդ հարթակում առաջին անգամ ներկայացրեց Amanoo-ն հանրությանը։
Այդ պահին արդեն հստակ ձևավորված էին այն սկզբունքները, որոնց վրա կառուցվում է թաղամասը մինչ այսօր՝ բնության հետ ներդաշնակ միջավայր, ճարտարապետության նկատմամբ արվեստային մոտեցում և տարածքի 75%-ի կանաչապատում։
Amanoo-ի առաջին հանրային ներկայացումը դարձավ ոչ միայն նոր նախագծի մեկնարկ, այլև Khakhamyan Heritage-ի արժեքահեն մոտեցման առաջին բացահայտ արտահայտումը՝ ստեղծել միջավայր, որը ժամանակի ընթացքում պահպանում է իր արժեքն ու նշանակությունը։
Երբ գաղափարը սկսեց ձև ստանալ
2023 թվականի գարնանային TOON EXPO-ի ընթացքում Amanoo-ն արդեն ներկայացնում էր ոչ միայն իր տեսլականը, այլև նախագծի զարգացման ընթացքը։ Այցելուները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու թաղամասի ճարտարապետությանը, լանդշաֆտային լուծումներին, նոսր բնակեցման գաղափարին և այն միջավայրին, որը ստեղծվում է ընդամենը 50 ընտանիքի համար յուրաքանչյուր հեկտար տարածքում։ Այս ցուցահանդեսում Amanoo-ն արժանացավ «Լավագույն տաղավար» մրցանակին։
Ինժեներական և շինարարական լուծումները՝ որակի հիմք
Նույն տարվա աշնանը Amanoo-ն TOON EXPO-ում ներկայացավ նոր ձևաչափով։ Ինտերակտիվ տաղավարը հնարավորություն էր տալիս տեսնել ոչ միայն նախագծի մակետը, այլև իրական շինարարական լուծումները՝ պատերի կառուցվածքը, Schüco-ի գերմանական պատուհանային համակարգերը, ASEDL-ի իրականացրած մոնտաժային աշխատանքները և Thermoros Armenia-ի ինժեներական լուծումները։
Այդ ներկայացումը ցույց էր տալիս, որ Amanoo-ում որակը սկսվում է այն մանրամասներից, որոնք հաճախ անտեսանելի են մնում, սակայն երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են բնակության և կյանքի որակի իրական արժեքը։
Amanoo-ն ներկայացվեց լյուքս միջավայրում
Նույն տարում Amanoo-ն ներկայացվեց նաև Luxe Expo ցուցահանդեսում՝ Հայաստանի լյուքս դասի այլ բրենդների կողքին։ Այն ընդգծեց Amanoo-ի մատուցած գաղափարի և ըստ միջազգային չափորոշիչների՝ իր՝ որակական պահանջներով բարձրակարգ դասի կառույցին պատկանելիությունը։
Ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն էր ներկայացնելու, որ այսօր բարձրակարգ չափանիշներին համապատասխանող որակյալ ապրելակերպի գաղտնիքը Amanoo-ի եզակի ճարտարապետության, բնակչի կարիքներին համապատասխանեցված նախագծի և վարպետության գերազանցության մեջ է։
Amanoo-ն այն թաղամասն է, որտեղ ճարտարապետությունը, դիզայնը և վարպետությունը միավորվում են՝ ձևավորելով մնայուն արժեք։
Զարգացող պատմություն
2024 թվականին Amanoo-ն վերադարձավ TOON EXPO՝ արդեն ներկայացնելով երկրորդ նախագիծը՝ Sarin-ը։ Amanoo-ն այցելուներին ներկայացավ որպես շարունակաբար ձևավորվող բնակելի թաղամաս, որի երկրորդ նախագիծը կյանքի էր կոչվում նույն արժեքների և ճարտարապետական սկզբունքների հիման վրա։ Այստեղ ընդգված էր նախագծի ոգեշնչումը հայկական սարերից, լեռնային գետերից և ջրվեժներից։ Նախագիծը կրկին աչքի ընկավ իր յուրահատուկ մոտեցմամբ, գաղափարախոսությամբ և եզակի բիոմիմետիկ ճարտարապետությամբ։
Amanoo-ի մթնոլորտը տեղափոխվեց ցուցահանդես
2025 թվականի TOON EXPO-ում Amanoo-ն ներկայացավ նոր մոտեցմամբ։ Այս անգամ ցուցահանդեսում ներկայացվում էր այն միջավայրը, որն արդեն ձևավորվում է Amanoo-ում։
Տաղավարը նախագծված էր այնպես, որ այցելուն դեռ առաջին քայլից զգար այն հանգիստ, ներդաշնակ և մտածված մթնոլորտը, որը բնորոշ է թաղամասին։ Այստեղ ներկայացված էին Amanoo-ի երկու նախագծերը՝ Ivy-ն, որն արդեն բնակեցված էր և ապրում էր իր կանաչ ու հարմարավետ առօրյայով, և Sarin-ը, որը գտնվում է շինարարության ակտիվ փուլում՝ շարունակելով Amanoo-ի պատմության հաջորդ գլուխը։
Այցելուների համար սա հնարավորություն էր տեսնելու, թե ինչպես է տարիներ առաջ ներկայացված գաղափարն այսօր վերածվել իրական միջավայրի՝ ձևավորված ճարտարապետության, բնության և համայնքային կյանքի շուրջ։
Յուրաքանչյուր ցուցահանդես Amanoo-ի համար եղել է ոչ միայն ներկայանալու, այլև պատմելու իր զարգացման հերթական գլուխը։ Հաջորդաբար ներկայացվեցին գաղափարը, դրա իրականացումը, իսկ այսօր՝ արդեն այն միջավայրը, որտեղ բնակիչներն ապրում են։ Մնայուն արժեքը սկսվում է գաղափարից, շարունակվում է յուրաքանչյուր ճարտարապետական և ինժեներական որոշման մեջ և ժամանակի ընթացքում վերածվում է միջավայրի, որն ապրում է մարդկանց հետ և նրանցից հետո։


