Amanoo-ն՝ Մոնակոյում․ Khakhamyan Heritage-ն աջակցում է հայկական մշակույթի միջազգային ներկայացմանը

Իրական արժեքը ժամանակի սահմաններից դուրս է մնում։ Այն կրում է իր ժամանակի շունչը՝ պահպանելով վարպետության լեզուն և տարիների ընթացքում ձեռք բերելով նոր նշանակություն։

Սեպտեմբերի 3–4-ին Մոնակոյում անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումները՝ Armenian Collection 2026 Monte-Carlo շրջանակում։ Միջոցառումները միավորեցին հայկական մշակույթի տարբեր ոլորտներ՝ ոսկերչություն և ադամանդագործություն, դասական երաժշտություն և ժամանակակից ճարտարապետություն։ Khakhamyan Heritage-ը աջակցեց միջոցառումների շարքին՝ միանալով հայկական մշակույթի միջազգային ներկայացմանը։

Մոնակոն վարպետության, մշակույթի և ճաշակի միջազգային կենտրոններից է։ Այս միջավայրում հայկական ժառանգությունը ներկայացվեց իր տարբեր արտահայտումներով՝ յուրաքանչյուրն իր լեզվով, սակայն նույն սկզբունքով՝ բարձր վարպետությամբ և ժամանակի հանդեպ պատասխանատվությամբ։

Հայկական ոսկերչության և ադամանդագործության կողքին հնչեց դասական երաժշտությունը, իսկ ժամանակակից հայկական ճարտարապետությունը ներկայացվեց Amanoo-ի միջոցով։

Հայկական մշակույթի միջազգային հարթակներում ներկայանալը հնարավորություն է հայկական ստեղծագործական ներուժն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու՝ միաժամանակ ավելի ամբողջական դարձնելով Հայաստանի մասին ժամանակակից մշակութային պատկերը։ Մոնակոյում հայկական մշակույթի տարբեր արտահայտությունների համադրությունը հենց այդ ամբողջական պատկերի մի մասն էր։

Այս համատեքստում Amanoo-ն ներկայացվեց որպես ժամանակակից հայկական ճարտարապետության օրինակ և Հայաստանում կյանքի նոր մշակույթ ձևավորելու տեսլական։ Նախագիծը ձևավորվում է ճարտարապետության, բնության և վարպետության փոխհարաբերության շուրջ՝ բնությունը դիտարկելով որպես նախագծային մտածողության հիմնարար մաս և համադրելով այն տեղական միջավայրի ու ժամանակակից ճարտարապետական մտածողության հետ։

Մոնակոյում հայկական մշակույթի ներկայացմանը միանալը Khakhamyan Heritage-ի համար հենց այս գաղափարի շարունակությունն էր՝ հայկական ստեղծագործական ներուժը ներկայացնելու այն միջավայրում, որտեղ գնահատվում են գաղափարի ամբողջականությունը, կատարման որակը և ժամանակի հետ արժեքը պահպանելու կարողությունը։

Այսպիսով, Khakhamyan Heritage-ի աջակցությունը «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումներին դարձավ ժամանակակից հայկական ճարտարապետության ներկայացման կարևոր դրվագ՝ հայկական ստեղծագործական ներուժը ներառելով միջազգային մշակութային երկխոսության մեջ։

Միջոցառումներին Amanoo-ի ներկայությունը կարող եք տեսնել հղմամբ։ (Ակտիվ հղում)

Related Blogs