Հոկտեմբերի 10-ին Khakhamyan Heritage-ի թիմը Amanoo-ում հյուրընկալեց երրորդ նախագծի փակ վաճառքի միջոցառման հյուրերին։
Երեկոյի ընթացքում Sarin-ի ավտոկայանատեղին մեկ օրով վերածվեց նրբաճաշակ միջոցառման տարածքի՝ արտացոլելով Amanoo-ին բնորոշ գեղագիտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Շուրջ 220 հրավիրված հյուրերի համար ներկայացվեց չորս մատուցումից բաղկացած հեղինակային գաստրոնոմիական մենյու՝ հատուկ մշակված այդ երեկոյի համար։
Հյուրերը ծանոթացան Khakhamyan Heritage-ի պատմությանը, տեսլականին և Amanoo-ի զարգացման ընթացքին՝ արդեն բնակեցված Ivy-ին, կառուցման փուլում գտնվող Sarin-ին և առաջիկա երրորդ նախագծին։
Միջոցառման շրջանակում հյուրերին առաջարկվեց նաև երրորդ նախագծի սահմանափակ թվով բնակարանների ձեռքբերման հնարավորություն՝ փակ վաճառքի ձևաչափով։
Երրորդ նախագծի պաշտոնական մեկնարկը նախատեսված է 2027 թվականին։