Amanoo-ի գլխավոր հատակագիծը ներկայացվել է e-architect-ում՝ ճարտարապետության և դիզայնի միջազգային հարթակում, որի երկարամյա արխիվը ներառում է աշխարհի տարբեր երկրներում իրականացված նախագծեր և ճարտարապետական նորություններ։
Հրապարակումն անդրադառնում է Amanoo-ի առաջին՝ Ivy նախագծին, որի ճարտարապետական ձևը ոգեշնչված է բաղեղի տերևի բնական երկրաչափությունից, ինչպես նաև կառուցման փուլում գտնվող Sarin-ին, որի ճարտարապետական լեզուն ձևավորվում է Հայաստանի լեռնային բնապատկերից, լճերից և ջրվեժներից։ Ներկայացված են նաև Amanoo-ի 11 հեկտար տարածքով գլխավոր հատակագծի հիմնական սկզբունքներն ու լանդշաֆտային մոտեցումը։
Amanoo-ում ճարտարապետությունն ու բնությունն ընկալվում են որպես մեկ ամբողջական միջավայր։ Տարբեր նախագծերի անհատական ճարտարապետական լեզուն միավորվում է ընդհանուր լանդշաֆտային սկզբունքների, ցածրահարկ շենքերի և կանաչ տարածքների շուրջ։
E-architect-ում նախագծի ներկայացումը հնարավորություն է տալիս Amanoo-ի ճարտարապետական մոտեցմանը ներկայանալ նաև միջազգային մասնագիտական միջավայրում՝ իր գաղափարով, նյութերով և մանրամասներով։
Նախագծի ճարտարապետներ՝ Khakhamyan Heritage և Soghomonyan Architects։
E-architect-ի ամբողջական հրապարակումը՝ հետևհալ հղմամբ։ Ակտիվ հղում այստեղ


