Amanoo-ում կյանքի որակը ձևավորվում է ճարտարապետության, բնության և մարդու առօրյա կարիքների ներդաշնակ համադրությամբ։ Նախագիծը ստեղծվել է երկարաժամկետ տեսլականով՝ պահպանելով տարածքի բնական առանձնահատկությունները և ձևավորելով միջավայր, որտեղ առաջնային են բնակչի հարմարավետությունը, հանգիստը և բնության հետ ներդաշնակ կապը։
Թաղամասի ընդհանուր օգտագործման տարածքները նույն գաղափարի շարունակությունն են։ Վազքուղիները, յոգայի գոտիները, զբոսանքի արահետներն ու բացօթյա հանգստի տարածքները նախագծված են այնպես, որ ներդաշնակորեն դառնան առօրյա կյանքի մասը։ Այստեղ օրը կարող է սկսվել շարժումով, շարունակվել բնության մեջ անցկացրած ժամանցով և ավարտվել քաղաքի համայնապատկերի խաղաղ տեսարանով։
Amanoo-ն ձևավորվում է որպես մտածված միջավայր՝ տեղակայված Երևանի փոքր կենտրոնից ընդամենը 2․5 կմ հեռավորության վրա։ Թաղամասը ներառում է ընդարձակ տարածք, որի զարգացման հիմքում դրված է նոսր բնակեցման գաղափարը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և անձնական տարածք բնակիչների համար։ Amanoo-ում նախատեսված է պահպանել կառուցապատման և կանաչ միջավայրի հավասարակշռությունը՝ յուրաքանչյուր հեկտարում նախատեսելով սահմանափակ թվով բնակարաններ և թաղամասի տարածքի զգալի մասը հատկացնելով կանաչապատմանը։
Բնակիչների հարմարավետությունն ապահովելու նպատակով Khakhamyan Heritage-ը կառուցել է առանձին ճանապարհ, որը նախատեսված է բացառապես Amanoo-ի հասանելիությունն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։
Khakhamyan Heritage-ի համար պատասխանատու կառուցապատումը միայն շենքերի ստեղծում չէ։ Այն վերաբերում է երկարաժամկետ արժեք ձևավորելուն՝ միջավայր, որտեղ նոսր բնակեցումը, բնությունից ոգեշնչված ճարտարապետությունը և կանաչ տարածքների նկատմամբ հոգատար մոտեցումը դառնում են արժանավայել կյանքի հիմքը։


