Mantashyants Global Business Forum 2026-ի շրջանակում Amanoo-ն հյուրընկալեց Mantashyants Business Club-ի անդամներին, այդ թվում՝ ակումբի միջազգային գործարար համայնքի ներկայացուցիչներին։
Այցի ընթացքում գործարարները շրջեցին Ivy-ի տարածքում՝ Amanoo-ի առաջին արդեն բնակեցված և խոստացված ժամկետում հանձնված նախագծում, ինչպես նաև այցելեցին կառուցման ակտիվ փուլում գտնվող Sarin նախագիծը։
Շրջայցի ընթացքում ներկայացվեցին Amanoo-ի նախագծման հիմքում ընկած սկզբունքները՝ բնությունից ոգեշնչված բիոմիմետիկ ճարտարապետությունը, լանդշաֆտային լուծումները, ինժեներական մոտեցումները և տարիների այն ուսումնասիրությունները, որոնք նախորդել են թաղամասի նախագծման աշխատանքներին։
Հյուրերը հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու Amanoo-ի գլխավոր հատակագծին և թաղամասի հետագա զարգացման փուլերին՝ հասկանալու, թե ինչպես է քայլ առ քայլ ձևավորվում մի միջավայր, որտեղ ճարտարապետությունը, բնությունն ու մարդու առօրյան զարգանում են մեկ ամբողջական գաղափարի շուրջ։
Amanoo-ում նման այցերը պարբերական բնույթ են կրում՝ ստեղծելով բաց երկխոսության և փորձի փոխանակման հարթակ գործարար համայնքի ներկայացուցիչների միջև։ Այս հանդիպումները հնարավորություն են տալիս ներկայացնելու իրականացված աշխատանքն ու ստանալու հետադարձ կապ թաղամասից ձեռք բերված տպավորությունների վերաբերյալ։


