Amanoo-ն առանձնանում է իր նոսր բնակեցման սկզբունքով, բիոմիմետիկ ճարտարապետությամբ և 75% կանաչապատման բարձր ցուցանիշով։ Տեղակայված լինելով Նորքի այգիների բարձունքում՝ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքի համայնապատկերը՝ ստեղծելով անզուգական փորձառություն օրվա յուրաքանչյուր պահին։
Հենց այս գեղեցիկ երեկոների անբաժանելի մասն են դարձել ընթրիքները Amanoo-ի մայրամուտի ներքո։ Երեկույքները միավորում են հյուրերին Amanoo-ի՝ մնայուն արժեքի ստեղծման, բնության հետ ներդաշնակ ապրելու և բիոմիմետիկ ճարտարապետական գաղափարի շուրջ։
Նման երեկոները հնարավորություն են տալիս միառժամանակ կտրվելու առօրյա քաղաքային աղմուկից՝ հնարավորություն տալով զգալու Amanoo-ի շուրջ ձևավորվող նոր ապրելակերպը։


