Առաջնորդվելով պատասխանատու կառուցապատման սկզբունքներով՝ Khakhamyan Heritage-ը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է Նորքի անտառների 4 հեկտար տարածքի վերականգնման ծրագիր՝ ներդնելով 500 մլն դրամ։ Ծրագրի առաջին փուլով կանաչապատվել է 2 հեկտար տարածք, որտեղ տնկվել է 1 100 ծառ և թուփ։ Երկրորդ փուլը կներառի ևս 2 հեկտար տարածք՝ տնկելով լրացուցիչ 1 100 ծառ և թուփ։
Ծրագրի շրջանակում ընկերությունը տարածքն ապահովում է կաթիլային ոռոգման համակարգով, անհրաժեշտ լուսավորությամբ, ծառերի պարբերական պրոֆիլակտիկ մշակմամբ և պահակային ծառայությամբ՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ծառերի երկարաժամկետ խնամքի, պահպանության և կայուն աճի համար։
Ընկերությունն առաջնորդվում է մնայուն արժեքի ստեղծման գաղափարով, որի հիմքում պատասխանատու կառուցապատման սկզբունքն է։ Այն ենթադրում է հոգատարություն ոչ միայն թաղամասի ներսում բնակիչների հարմարավետության, այլև դրանից դուրս գտնվող բնական և քաղաքային միջավայրի նկատմամբ։
Այս մոտեցման արտահայտությունն է նաև Khakhamyan Heritage-ի Amanoo բնակելի թաղամասը, որը կառուցվում է Նորքի այգիների բարձունքում։ Թաղամասն առաջարկում է սահմանափակ քանակի բնակարաններ՝ յուրաքանչյուր հեկտարում բնակեցնելով ընդամենը 50 ընտանիք։ Շենքերն առանձնանում են տարածաշրջանում եզակի բիոմիմետիկ ճարտարապետությամբ՝ ոգեշնչված բնության տարրերից, իսկ ամբողջ 11 հեկտար տարածքի 75%-ը կանաչապատ է լինելու։ Թաղամասի յուրաքանչյուր հեկտարում տնկվում է 1 100 ծառ և թուփ՝ ևս մեկ անգամ արտահայտելով Khakhamyan Heritage-ի՝ բնության հետ ներդաշնակ ապրելու և մնայուն արժեք ձևավորելու տեսլականը։


