Ինժեներական լուծումներ՝ միտված արժեքի երկարաժամկետ պահպանմանը. Amanoo-ի համագործակցությունը Greentec-ի հետ

Amanoo-ում երկարաժամկետ որակը սկսվում է դեռևս անտեսանելի շերտերից։


Ճարտարապետության իրական որակը հաճախ թաքնված է այն լուծումների մեջ, որոնք տարիների ընթացքում որոշում են շենքի հուսալիությունն ու բնակության հարմարավետությունը։

Amanoo-ում ինժեներական համակարգերը նախագծվում են նույն պատասխանատվությամբ, ինչ արտաքին ճարտարապետությունը։ Այդ պատճառով նախագծում կիրառվում են լուծումներ, որոնք նպաստում են շենքերի էներգաարդյունավետությանը, պաշտպանությանը և երկարակեցությանը։

Այս մոտեցման շրջանակում Amanoo-ում իրականացվել է բարձր արդյունավետության ջերմամեկուսացում, որը նվազեցնում է էներգիայի սպառումը և նպաստում ներքին միկրոկլիմայի կայունությանը։ Նախագծի հաջորդ փուլերում հատուկ ուշադրություն է դարձվում նաև ջրահեռացման և խոնավությունից պաշտպանության համակարգերին, որոնք կարևոր դեր ունեն շենքերի երկարաժամկետ պահպանման գործում։

Այս ինժեներական լուծումների իրականացման համար ընտրվել է Greentec ընկերություն, որի փորձն ու մասնագիտական մոտեցումը համապատասխանում են Amanoo-ի որակի չափանիշներին։

Մնայուն արժեքը ձևավորվում է ոչ միայն տեսանելի ճարտարապետությամբ, այլև իրական որակով, որը հաճախ թաքնված է աննկատ լուծումների մեջ:

Related Blogs