Ճարտարապետությունը զարգանում է գաղափարների ու փորձի փոխանակման միջոցով, և հենց այս համոզմամբ Khakhamyan Heritage-ը հերթական անգամ Amanoo-ում հյուրընկալեց ճարտարապետներին և ինտերիեր դիզայնի ոլորտի ներկայացուցիչներին։
Այցի ընթացքում մասնակիցները շրջեցին Amanoo-ի երկու նախագծերում՝ արդեն բնակեցված Ivy-ում և կառուցման ակտիվ փուլում գտնվող Sarin-ում՝ հնարավորություն ունենալով տեղում ծանոթանալ ճարտարապետական լուծումներին, բնությունից ոգեշնչված բիոմիմետիկ մոտեցմանը, ինչպես նաև կիրառվող ինժեներական բարձրորակ համակարգերին։
Շրջայցը վերածվեց նաև բաց քննարկումների հարթակի, որտեղ հյուրերը կիսվեցին սեփական դիտարկումներով, փորձառությամբ և մոտեցումներով։ Նման հանդիպումները նպաստում են ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությանը, նոր գաղափարների ձևավորմանը և կապերի ամրապնդմանը։
Օրվա ավարտին հյուրերը շարունակեցին շփումը Երևանի համայնապատկերի ուղեկցությամբ՝ Amanoo-ի մայրամուտի ներքո։
Khakhamyan Heritage-ի համար ոլորտի ներկայացուցիչների հետ նման նախաձեռնությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են։ Ընկերությունը կարևորում է գիտելիքի փոխանակումը, բաց երկխոսությունը և այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ մասնագետները կարող են ծանոթանալ տարածաշրջանում եզակի բիոմիմետիկ լուծումներին և քննարկել ոլորտի զարգացման նոր միտումները։


