Khakhamyan Heritage-ի համագործակցությունը գերմանական Bruns Pflanzen ընկերության հետ

Khakhamyan Heritage-ը համագործակցության պայմանագիր է կնքել գերմանական Bruns Pflanzen տնկարանային ընկերության հետ՝ Amanoo-ի տարածքի կանաչապատման և լանդշաֆտային միջավայրի ձևավորման նպատակով։

Ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող Bruns-ը աշխարհի ճանաչված տնկարանային ընկերություններից է։ Ընտանեկան բիզնեսի պատմությունը, և ոլորտում կուտակած բազմամյա փորձը, ինչպես նաև միջազգային նախագծերում ներգրավվածությունը ընկերությանը դարձրել են ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը։

Համագործակցության շրջանակում Amanoo-ի համար նախատեսված ծառերի և բույսերի ընտրության ամբողջ գործընթացն իրականացվել է Bruns Pflanzen-ի գործադիր տնօրեններից մեկի՝ Jan-Gerd Bruns-ի հետ, ով ներկայացնում է ընտանիքի հինգերորդ սերունդը։ Բուսատեսակների ընտրության ընթացքում հաշվի են առնվել նախագծի ճարտարապետական հայեցակարգը, տարածքի առանձնահատկություններն ու ապագա կանաչ միջավայրի ներդաշնակությունը։

Ընկերության լանդշաֆտային նախագծերից են Մոսկվայի Կրեմլը, Վերսալի և Վիլանդրիի պալատական այգիները, Փարիզի Ելիսեյան դաշտերն ու Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը։

Bruns Pflanzen-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս Amanoo-ի կանաչապատման աշխատանքներում համադրել միջազգային մասնագիտական փորձն ու նախագծի ճարտարապետական մոտեցումը։ Կանաչապատումը դիտարկվում է որպես տարածքի ամբողջական ընկալման կարևոր մաս, որտեղ յուրաքանչյուր բուսատեսակ իր տեղն ունի ընդհանուր միջավայրի ձևավորման հարցում։

Համագործակցության ավարտին Khakhamyan Heritage-ի հիմնադիր Ավետիս Խախամյանը թիմի հետ հյուրընկալվել է Bruns ընտանիքի տանը և անձամբ հանդիպել ընկերության չորրորդ սերնդի ներկայացուցիչ Jan-Dieter Bruns-ին։

Khakhamyan Heritage-ի համար առանձնահատուկ արժեք ունի գործընկերությունը մի ընտանիքի հետ, որի մասնագիտական փորձը, գործի նկատմամբ նվիրվածությունն ու բիզնեսի սկզբունքները ձևավորվել և փոխանցվել են սերունդների ընթացքում։

Related Blogs