Նյու Յորքում հիմնված Architizer-ը ճարտարապետությանն ու դիզայնին նվիրված միջազգային հարթակ է, որը միավորում է ճարտարապետական ընկերություններին, նախագծողներին և ոլորտի այլ մասնագետների՝ ներկայացնելով ժամանակակից ճարտարապետության բազմազանությունը, նորարարական նախագծերն ու մասնագիտական մոտեցումները։
Հարթակում ներկայացված է նաև Khakhamyan Heritage-ի նախագծային պորտֆոլիոն՝ ներառելով Amanoo բնակելի թաղամասի երկու նախագծերը՝ Ivy-ն և Sarin-ը։
Արդեն ավարտված և բնակեցված Ivy-ից մինչև կառուցման փուլում գտնվող Sarin՝ երկու նախագծերն էլ արտացոլում են բնակելի միջավայրի ձևավորման վերաբերյալ Khakhamyan Heritage-ի մոտեցումը, որտեղ ճարտարապետությունը, լանդշաֆտն ու առօրյա կյանքը դիտարկվում են որպես միասնական ամբողջություն։ Յուրաքանչյուր նախագիծ ներկայացնում է կառուցված միջավայրի և բնական լանդշաֆտի փոխհարաբերության, տարածքի կազմակերպման և ճարտարապետական լուծումների սեփական մեկնաբանությունը։
Միջազգային մասնագիտական հարթակներում ներկայությունը հնարավորություն է տալիս ճարտարապետական նախագծերը ներկայացնել ավելի լայն լսարանին, ծանոթանալ տարբեր երկրներում ձևավորվող մոտեցումներին և նպաստել մասնագիտական փորձի փոխանակմանը։ Khakhamyan Heritage-ի համար նման հարթակներում ներկայությունը նաև միջազգային ճարտարապետական համայնքի հետ երկխոսության մաս է՝ հնարավորություն ստեղծելով հայկական ճարտարապետական փորձը ներկայացնելու միջազգային համատեքստում և այն դիտարկելու ոլորտի ժամանակակից զարգացումների շրջանակում։
Khakhamyan Heritage-ի նախագծային պորտֆոլիոն՝ Architizer-ում:
Ճարտարապետությունը՝ Khakhamyan Heritage-ի և Soghomonyan Architects-ի։


