Կան միջավայրեր, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվում են ոչ միայն ճարտարապետությամբ, այլև այնտեղ ստեղծվող փորձառություններով։ Amanoo-ում յուրաքանչյուր մանրուք նախագծված է մեկ գաղափարի շուրջ՝ ձևավորել բնության հետ ներդաշնակ միջավայր, որտեղ ճարտարապետությունը, մշակույթն ու առօրյա կյանքը դառնում են մեկ ամբողջություն։ Այդ գաղափարի բնական շարունակությունն էր Amanoo Sunset երեկոն։ Նորքի այգիների լանջին մայրամուտի ներքո Գարի Քյոսայանի ջազային կատարումները լրացրին […]









