Հայաստանում անշարժ գույքի ոլորտի մասին խոսելիս ուշադրությունը հաճախ կենտրոնանում է քառակուսի մետրերի, գների և շինարարության ծավալների վրա։ Սակայն նախագծի արժեքը ժամանակի ընթացքում չափվում է նաև ճարտարապետությամբ, ստեղծվող միջավայրի որակով, կայունությամբ և այն արժեքով, որը կարող է պահպանվել տասնամյակների ընթացքում։
Այս համատեքստում առաջանում է հարց․ կարո՞ղ են Հայաստանում ստեղծվող ժամանակակից նախագծերը դառնալ միջազգային մասնագիտական խոսակցության մաս՝ պահպանելով իրենց տեղային ինքնությունը։ Amanoo-ի փորձը հնարավորություն է տալիս այս հարցին նայել կոնկրետ նախագծի օրինակով։
Թաղամասը ձևավորվում է միասնական միջավայրի գաղափարի շուրջ, որտեղ ճարտարապետությունը, լանդշաֆտը, հետիոտնային ուղիները, ջրային համակարգերն ու կանաչ տարածքները դիտարկվում են որպես մեկ փոխկապակցված ամբողջություն։ Այս մոտեցումը սկսվում է տեղանքի ընկալումից։ Բնությունը Amanoo-ի համար դառնում է ձևի և տարածության կազմակերպման աղբյուր, իսկ բիոմիմետիկ մոտեցումն իր արտահայտությունն է գտնում ճարտարապետական լեզվում։ Այստեղ բնական ձևերի և կառուցվածքների ուսումնասիրությունը վերածվում է ճարտարապետական լուծումների՝ պահպանելով կապը լանդշաֆտի և ամբողջ թաղամասի գաղափարի հետ։ Ճարտարապետական գաղափարը ամբողջական է դառնում նաև այն մանրամասների շնորհիվ, որոնք առաջին հայացքից միշտ չէ, որ նկատելի են։
Amanoo-ի առաջին՝ Ivy նախագիծը ներկայացված է գերմանական Schüco-ի միջազգային նախագծերի հարթակում և ներառվել է ընկերության միջազգային տարեկան օրացույցում։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին Ivy և կառուցման փուլում գտնվող Sarin նախագծերը ներկայացվել են նաև միջազգային ճարտարապետական e-architect հարթակում:
Հրապարակումներում ներկայացված են նախագծերի ճարտարապետական գաղափարը, բիոմիմետիկ մոտեցումը և ամբողջ 11 հեկտար տարածքի զարգացման տեսլականը։ Այսպիսի ներկայությունը հայկական նախագիծը ներառում է ավելի լայն մասնագիտական համատեքստում՝ հնարավորություն տալով Հայաստանի ժամանակակից ճարտարապետությանը դիտարկվել միջազգային նախագծերի կողքին՝ ընդհանուր մասնագիտական լեզվի և չափանիշների շրջանակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Factor TV-ի անդրադարձում։


