Amanoo-ն հյուրընկալեց Cigar փակ բիզնես ակումբի անդամներին

Amanoo-ն հյուրընկալեց Cigar փակ բիզնես ակումբի անդամներին և նրանց հյուրերին՝ կազմակերպելով բացառիկ երեկո, որի առանցքում էին ծանոթությունը բնակելի թաղամասին, մասնագիտական շփումն ու ընդհանուր արժեքների շուրջ ձևավորված միջավայրը։

Երեկոյի շրջանակում հյուրերը մասնակցեցին Amanoo-ի շրջայցին՝ ծանոթանալով թաղամասի ճարտարապետական գաղափարին, բնությունից ոգեշնչված նախագծային լուծումներին և այն սկզբունքներին, որոնց հիման վրա ձևավորվում է Amanoo-ի միջավայրը։

Շրջայցին հաջորդեց երեկոն՝ հյուրասիրության ուղեկցությամբ՝ ստեղծելով հանգիստ և ներդաշնակ մթնոլորտ բաց շփումների և նոր կապերի ձևավորման համար։

Amanoo-ում ստեղծված միջավայրը հնարավորություն է տալիս նպաստելու արժեքավոր հանդիպումների, գաղափարների և երկարաժամկետ հարաբերությունների ձևավորմանը։

Related Blogs