
ոգեշնչված բնությամբ
Ivy-ն Amanoo-ի բնակելի հատվածներից է, զբաղեցնում է 9500 քմ տարածք: Այն ներառում է 4 ցածրահարկ շենքեր՝ 50 բնակարաններով: Ivy-ի յուրաքանչյուր դետալի վրա աշխատելիս ճարտարապետական թիմը ոգեշնչվել է բաղեղի (плющ) տերևից:
Նախագծի հեղինակներ՝ Khakhamyan Heritage և Soghomonyan Architects ընկերություններ

միջավայրին համահունչ
Ivy-ն առաջարկում է 72-ից 430 քմ բնակարաններ: Այս հատվածի հիմնական առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր բնակարանից բացվում է շքեղ տեսարան դեպի բակային այգի կամ քաղաք: Հատակից առաստաղ ձգվող լայնափեղկ պատուհանները և պատշգամբները մի պահ տեղափոխում են բնության գիրկ՝ դրական լիցքերի մի մեծ չափաբաժին հաղորդելով բնակիչներին: Որոշ բնակարաններում ներառված են մասնավոր տեռասներ՝ լանդշաֆտային դիզայնով, որոնք միաձուլվում են բնակարանի ինտերիերին:

լույսով ողողված

կատարյալ հանգստություն