Տասը տարվա ստեղծագործական աշխատանքի արդյունքում, որի վերջին երեք տարիները նշանավորվեցին ինտենսիվ շինարարությամբ, Amanoo բնակելի թաղամասը պաշտոնապես նշեց իր առաջին նախագծի՝ Ivy-ի բացումը։
Բացման օրը Amanoo-ի հետ էին այս պատմության անբաժան մասը կազմող մարդիկ՝ բնակիչները, գործընկերներն ու մտերիմները, ովքեր հավատացին գաղափարին և անցան այս ճանապարհը մեզ հետ միասին։
Ivy-ի բացումն ուղեկցվեց մշակութային ծրագրով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ իտալացի մենակատար-բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջոցառումը վարում էր դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով իր վարպետությամբ առանձնահատուկ շունչ հաղորդեց երեկոյին։
Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ
2015 թվականին մեկնարկեցին ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով գտնել այն վայրը, որը լավագույնս կհամապատասխաներ Amanoo-ի գաղափարին և ապագա բնակելի թաղամասի ծավալին։
Ընտրությունը կանգ առավ Նորքի այգիների բարձունքի վրա, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Երևանի համայնապատկերը։
Նախքան նախագծման մեկնարկը մանրակրկիտ ուսումնասիրվեցին արևի շարժման և քամու ուղղությունը, տեղանքի ռելիեֆը և բնական միջավայրը՝ շենքերի տեղադիրքն առավել ներդաշնակ ձևով նախագծելու համար։
Յուրաքանչյուր որոշում կայացվում էր մեկ սկզբունքով․ կառույցները պետք է հարմարվեն բնությանը, որն էլ դարձավ Amanoo-ի ճարտարապետական լեզվի հիմքը։
2022 թվականին սկսվեց առաջին նախագծի՝ Ivy-ի շինարարական աշխատանքները։ Նախագծի բիոմիմետիկ ճարտարապետությունը ոգեշնչված է բաղեղի տերևի ձևից, ինչը արտացոլվում է նախագծում ներառված չորս շենքերի ճարտարապետական լուծումներում։
Շինարարության մեկնարկից առաջ մաքրվեց և կանաչապատվեց ողջ տարածքը։ Հողատարածքը ձեռք բերելիս այստեղ կար ընդամենը մեկ բարդու ծառ, իսկ այսօր այդ նույն տարածքը վերածվել է կանաչ միջավայրի՝ ներդաշնակորեն համադրված ճարտարապետական գաղափարի հետ։
Այսօր Amanoo-ի առաջին նախագիծն արդեն իրականություն է՝ ծառայելով որպես Khakhamyan Heritage-ի՝ մնայուն արժեքի ստեղծման գաղափարի կենդանի օրինակ։
Սա միայն սկիզբն է
Ivy-ի բացումը ոչ միայն Amanoo-ի առաջին կարևոր հանգրվանն է, այլև տասը տարի առաջ ձևավորված գաղափարի իրականացման սկիզբը։ Առաջիկա տարիներին այս պատմությունը շարունակվելու է նոր նախագծերով, որոնք միավորելու են ճարտարապետությունը, բնությունն ու Khakhamyan Heritage-ի՝ պատասխանատու կառուցապատման միջոցով մնայուն արժեք ստեղծելու տեսլականը։


